Կրթություն


ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Կրթության եւ գիտության նախարար՝ Դմիտրի Շաշկինը մտցրել է նորկրթական համակարգ,որը  ավարտական  դասարանները անպայման պետք է քննություններ տան,որպեսզի ստանան ավարտական վկայական եթե ոչ,ապա միայն տեղեկանք կստանան,որ սովորել են դպրոցում:Հատուկ թեստի արդյունքում պարզվել է,որ ավարտական դասարանների   աշակերտների 95 տոկոսը կարող է հանձնել այդ քննությունները:
Այս նոր կրթական համակարգը բողոքարկվել է ավարտական դասարանների կողմից,որոնք ցույց էին կազմակէրպել Թբիլիսիում:Սակայն այդ ցույցերը ոչ մի արդյունք չտվեց:
-Ավարտական քննությունները իրական են եւ քննությունները կանցկացվեն 2011 թվականի մայիսին;-հայտարաել է Դմիտրի Շաշկինը:
ԴՊՐՈՑԱԿԱՆ  ՕԼԻՄՊԻԱԴԱ
Արդեն մի քանի տարի է ինչ անցկացվում են  դպրոցական ոլիմպիադաներ:
Դպրոցական օլիպիադաները բաղկացած են երեք փուլից:Առաջին փուլը հաղթահարոխ աշակերտները կմասնակցեն Ախալցիխեյում տեղի ունեցող  երկրորդ փուլին:Վերջին փուլը տեղ է ունենալու Թբիլիսիում:ՈՒսումնական օլիմպիադան անցկացվում է հետեւյալ առարկաներից.Վրաց լեզու, քիմիա,ֆիզիկա,մաթեմատիկա,
գերմաներեն,կենսաբանություն:
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԴՊՐՈՑՈՒՄ


Օրերս դպրոցում կատարվեցին մի շարք փոփոխություններ՝                ընդունվեց նոր սպորտի ուսուցիչ՝ Խաչիկ Կարապետյանը:

                        Նա մեծ սիրով եվ եռանդով է աշխատում երեխաների հետ:                  Հարգելի Խաչիկը հուսով է, որ ապագայում մեր գյուղից էլ                 կլինեն մարզական մրցույթների դափնեկիրներ:


Սակայն կան մի շարք խոչնդոտներ, որորնք արգելք են հանդիսանում մարզվելու համար:


 - Մեր երեխաները բոլորն էլ շատ ընդունակ են, բայց ափսոս, որ այդպիսի աշակերտները չունեն լավ մարզվելու հնարավորություն: Լավ մարզավիճակում լինելու համար նախ եվ  առաջ հարկավոր է մարզադահլիճ եվ մարզական գույք: Քանի որ աշակերտները շատ են, իսկ դահլիճը փոքր՝ հարկավոր է մեծը: Գյուղում կա մարզադահլիճ, որտեղ ավելի հարմար է մարզվել, կան բոլոր հնարավորությունները, սակայն ձմռանը՝ ցրտի պատճառով անհնար անցկացնել պարապմունքներ:


 Հուսով ենք, որ ապագայում մեր դպրոցում էլ կլինեն մարզվելու համար հարմար պայմաններ: