Ջիգրաշեն-Джиграшен

Ջիգրաշեն գյուղը գտնվում է Թափարվան գետի հարավային ափին, շրջկենտրոնից յոթ կիլոմետր հյուսիս-արեվմուտք:
Գյուղում կա միջնակարգ հանրակրթական դպրոց որը նախկինում կոչվել է Յուրի Գագարինի անունով, գրադարան, մշակույթի տուն, բուժկետ, մարզադահլիճ, եկեղեցի:
Գյուղը կազմված էր 450 ծխից, բայց ցավոք ներկայումս մնացել է բնակչության 40 տոկոսը: Գյուղում պահպանվել է 1895 թվականին կառուցված Սուրբ Մինաս եկեղեցին, որը ներկայումս կոչվում է Սուրբ Հրեշտակապետաց: Գետի հակառակ ափին գտնվում է Տիկաշեն եկեղեցին, որը կառուցված է մոտավորապես 12-րդ դարում: