суббота, 27 ноября 2010 г.

ՈՒԺԸ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

-->Ջիգրաշենի հանրային դպրոցի  աշակերտներիս ջանքերով 2010 թվականի նոյեմբերի 27-ին լույս տեսավ մեր դպրոցական թերթը: Թերթը կոչել ենք «Ուժը միասնության մեջ է», որովհետեւ միասնական ուժերի  եւ ջանքերի  շնորհիվ ենք կարողացել կազմել  թերթ եւ ներկայացրել  հանրությանը:Ինչպես բոլոր թերթերը, այնպես էլ մեր թերթը ունի իր որոշակի կանոնները.0րինակ՝ներկայացնել ճիշտ անկողմնակալ, եւ  ստույգ  տեղեկատվություն:                     
Մեր  թերթը  տեղեկացնում է նորությունների մասին,եւ՛ ապահովում  է ժամանց, եւ՛ թույլ է տալիս տաղանդավոր երեխաներին իրենց  ստեղծագործությունները ի ցույց դնել բոլորին:

 Շնորհավորելով ինքներս մեզ թերթը կշարունակի իր հետագա գործունեությունը եւ կլուսաբանի մեր տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերը:

Комментариев нет:

Отправить комментарий